«Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը մեղադրանք է առաջադրվել
- Sep 2, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի նկատմամբ 2021 թ․ հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ ՝ ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու մեղադրանքով։
Օգոստոսի 31-ին նրան հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն և առաջադրել մեղադրանք։ Նույն օրը հայտարարվել է նախաքննության ավարտի և քրեական գործը դատարան ուղարկելու մասին։ Մեղադրանքի մանրամասներն ու պաշտպանական կողմի հետագա գործողությունները ներկայացրել է Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը։
Comments