Պատրաստ ենք հանդիպել քաղաքական ուժերի շտաբների ղեկավարների հետ. Ոստիկանություն

Հունիսի 7-ից մեկնարկում է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, որն առանց միջադեպերի անցկացնելու նպատակով ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների ու դաշինքների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։
Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։























Comments