top of page

«Պետական սահման»-ի փոխարեն՝ «շփման գիծ». Նաիրի Հոխիկյան

May 31, 2021
1 min read

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Հայաստանի և Ադրբեջանի միջև «պետական սահման», «Սյունիքի և Ադրբեջանի սահման», «Գեղարքունիքի և Ադրբեջանի սահման» և նման ձևակերպումները ձեռնտու են բացառապես Ադրբեջանի շահերի տեսանկյունից, քանի որ այդկերպ միջազգային իրավունքի տեսք են ստանում ադրբեջանական պնդումները։


Հարգելի գործընկեր լրագրողներ և քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, համառորեն խնդրում եմ՝ մի՛ օգտագործեք վերոնշյալ ձևակերպումները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա «շփման գիծ», իսկ թե երբ և որ հատվածով կանցնի «պետական սահմանը», ժամանակի և ազգային իշխանության հարց է, որին պետք է հասնենք միասին։


Հաշվի առեք, որ ինչպես ռեպորտաժներում ու հայտարարություններում տարիներ շարունակ հնչած «գրավյալ տարածքներ», «Հայաստան և Արցախ» ձևակերպումները մեր ազգի հոգեբանության մեջ նստեցրին ազգային ու պետական մտածողության ձևախեղումներ, այնպես էլ հիմա կարող եք վնասել։

Կրկնում եմ՝ «պետական սահման»-ի փոխարեն՝ «շփման գիծ»»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page