Պետդումայում հայտարարել են, թե որն է ԱՄՆ-ի դեմ «ամենասարսափելի պատժամիջոցը»
- May 24, 2021
- 1 min read

RT-ն հաղորդում է, որ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը խոսել է ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի դեմ ամենասարսափելի տնտեսական և աշխարհաքաղաքական պատժամիջոցը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտելն է:
«Այդ դեպքում մենք կստանանք Եվրոպային գազի մատակարարման այլընտրանքային ուղի, նույնիսկ կրկնակի ծավալով, քան այսօր Ուկրաինայի տարածքով է»,- ասել է նա:
Ըստ Շերինի՝ այդ ժամանակ Ուկրաինան արդեն ուշադիր կլսի, թե ինչ կասի Ռուսաստանը, և ռուսական գազի մատակարարման խափանումներով շանտաժի չի ենթարկի Եվրոպային:
«Երբ ՌԴ-ն սկսի անխափան գազ մատակարարել Եվրոպային, այդ ժամանակ Ուկրաինան կզրկվի այն տարանցիկ գումարներից, որոնք Ռուսաստանն այսօր ստիպված է վճարել նրանց այն բանի համար, որ նրանք հնարավորություն տան գազն անխափան մատակարարել Եվրոպային, այդ դեպքում մենք կարող ենք ցանկացած պայման դնել նաև Ամերիկայի առջև»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ «այդ ժամանակ Ամերիկան կսկսի կորցնել ամենասարսափելին՝ վերահսկողությունը եվրոպական երկրների նկատմամբ»:


























Comments