top of page

ՊՆ N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

Nov 4, 2021
1 min read

Նոյեմբերի 2-ից 4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

1-ին փուլում բանակային կորպուսը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալվել դաշտային կառավարման կետեր։

2-րդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ 3-րդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page