ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինվորականի վիրավորման մասին լուրը
- May 28, 2021
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախարարույթունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել:
«Նախիջևանի հատվածում որևէ կրակոց չի հնչել, ադրբեջանական կողմն էլ, բնականաբար վիրավորներ չունի», - այս մասին mediahub.am-ին հայտնեիցն ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ գերատեսչությունից նշեցին՝ բոլոր այն թեզերը, որ կան ադրբեջանական մամուլում Նախիջևանի ուղղությամբ սահմանային վիճակի հետ կապված բացարձակ սուտ են։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել:
Comentarios