ՊՆ-ն մարտական հենակետերում ստուգումներ է անցկացրել
Jul 22, 2021
1 min read

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանը հուլիսի 22-ին այցելել է հենակետեր։
Այդ մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը։
Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ծագած խնդիրների շուրջ զրուցել անձնակազմի հետ և հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին։























Comments