top of page

Ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով

Jun 5, 2021
1 min read

Ականավոր ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան օրը՝ հունիսի 5-ին, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է երջանկահիշատակ զինվորականի անունով։


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ համազորային ֆակուլտետն այսուհետ կրելու է մի մարդու անուն, ով մեծ դերակատարում է ունեցել Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման գործում, համոզմունք հայտնել, որ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անցած զինվորական փառավոր ուղին ֆակուլտետում ուսանող կուրսանտների համար հայրենասիրության ու նվիրումի անփոխարինելի օրինակ կդառնա։


Ռազմական համալսարանի մի շարք զինծառայողների Վաղարշակ Հարությունյանը հանձնել է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված պետական պարգևները։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page