top of page

Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է ապրում․Հասրաթյան

  • May 18, 2021
  • 1 min read

ree

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Որքան ճիգեր ես գործադրում մի պահ քեզ պատկերացնել հայկական այսօրվա իշխանությունների դերում և փորձել մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում և գործում մեր տարածաշրջանում ստեղծված ներկա ռազմաքաղաքական իրավիճակում, չի ստացվում։


Չի ստացվում, քանզի նրանց կատարած և կատարվող քայլերի արդյունքում ստեղծված քաոսային դրությունն՝ իր անտրամաբանական ու անորոշ զարգացումներով այնքան է խճճվել, որ դժվար թե, առանց շրջադարձային հանգուցալուծումների, դրանից որևէ մեկը գլուխ հանի»։


Ինչպես Հասրաթյանն է նշում՝ հասել ենք այն օրվան, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է ապրում։ Իսկ այն տարածքները, որոնք անբնակ են, նրանց համար ոչ թե Հայրենիքի մաս են, այլ, պարզապես, «ամայի որոշ տարածքներ»։


« Եվ ստեղծված քաոսի գագատնակետը՝ պարզվում է, որ այդպես են մտածում ոչ միայն, ամենայն հավանականությամբ, բանակում չծառայած պատահականությունները, այլև դատելով տարածված պաշտոնական հաղորդագրությունից, նաև այն կառույցի այսօրվա ղեկավարությունը, որը կոչված է պաշտպանելու երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։


Հարց.- Այսքանից հետո հնարավո՞ր է մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում»,- գրում է նա։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page