ՌԴ-ն և Իրանը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին․ «Հրապարակ»
- May 18, 2021
- 1 min read

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել ու քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
«Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Յու.Ռուդենկոն հանդիպեց Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ք. Ջալալիի հետ», - գրել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել «տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ»:
Նշենք, որ Իրանը ԼՂ 44-օրյա պատերազմից ի վեր անհանգստացած է իր սահմանների անվտանգությամբ ու պաշտպանությամբ։























Comments