top of page

Սերժ Սարգսյանի մասին նյութը հավանելու համար Իջևանի քաղաքապետարանի աշխատակցին ազատել են աշխատանքից

Jun 8, 2021
1 min read


«Իրավունք» թերթը գրում է.

«Վերջին շրջանում «ներքաղաքական կրքերը» բավականին թեժացել են: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին լուրը ֆեյսբուքում լայքելու համար:

Իջևանյան մեր աղբյուրը նշում է, որ վերոնշյալ աշխատակիցը հասկանալի պատճառներով չի ցանկանում նշել իր անձնական տվյալնե­րը: Սա Նիկոլ Փաշինյանի բռնատիրական Հայաստանն է, որտեղ ժողովր­դավարություն ասվածը լուսանցքից դուրս է մնացել»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page