top of page

Սերժ Սարգսյանն այսօր արեց ամենամեծ և ամենակարևոր բացահայտումը. Միքայել Մինասյան

Jun 9, 2021
1 min read

Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Սերժ Սարգսյանն այսօր արեց ամենամեծ և ամենակարևոր բացահայտումը: Դա բացահայտում չէ պրոլետարիատի համար, որը գիտի այն, ինչ գիտի, իսկ երբ հասկանա՝ ինչ կատարվեց, շատ ուշ է լինելու:


Այս բացահայտումն ապագայի ու հասկացողների համար է՝ առաջնորդներից մինչև ժուռնալիստներ, քաղաքագետներից մինչև տնային տնտեսուհիներ, որոնք շատ անգամ առանց հասկանալու փորձում էին ներկայացնել Նիկոլին որպես պարզապես գիժ՝ դրանով զեղչելով նրա պատասխանատվությունը:


«Աննա, դեղերը», «լիալուսին է, նոպան բռնել է», «էլի հարբել է», «թողեք Արփիին տանի բանակցությունների, որ տրամադրությունը տեղը լինի»:


Ամեն անգամ, երբ դուք դա ասում էիք, զեղչում էիք պատասխանատվությունը մի վիժվածքի, որն ամեն ինչ արել է հասկանալով, նույնիկ գիժ է խաղացել՝ հասկանալով:


Մենք խոսում ենք մի «չմարդու» մասին, որն արդեն ապացուցեց, որ հասկանալով և գիտակցելով՝ 2018թ.-ի մայիսից վիժեցրել է խաղաղ բանակցությունները, լեգիտիմացրել է ագրեսորի կողմից պատերազմ սկսելու փաստը՝ մենակության ու դիվանագիտական թշվառության մեջ թողնելով Հայաստանը մինչև այսօր:


Ահա սրա մասին է այսօրվա ձայնագրությունը: Իսկ ՀԱՊԿ անդամների մոտ «գիժ խաղալու», 0 հեղինակություն ունենալու և զրոյացված երեսնամյա դիվանագիտական աշխատանքի մասին ավելորդ եմ համարում խոսել:


Այսօր ապացուցվեց, որ Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը, որի գժության գինը վճարեցինք արյամբ, հայրենազրկմամբ ու ամեն օր շարունակում ենք վճարել:


Время клоунов и их жертв.

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page