Սերժի ամենամեծ սխալը պառլամենտական համակարգն էր և ինքը իր գլխին բերեց այդ սխալը. Լևոն Տեր-Պետրոսյան
- May 27, 2021
- 1 min read

Պառլամենտական համակարգը մեզ համար կործանում է նշանակում, պարտադիր պետք է վերադառնալ նախկինին, Սերժի ամենամեծ սխալը սա էր և ինքը իր գլխին բերեց այդ սխալը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ահավոր բան է, չեմ ասում մենք անկիրթ ազգ ենք, բայց կան հասուն հասարակություններ և դեռևս քաղաքականապես ոչ հասուն հասարակություններ, այդպիսի երկրներում խորհրդարանական համակարգը աղետ է»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Նա նշեց, որ այս ընտրություններից հետո երեք տարբերակ կա՝ կամ Փաշինյանն է հաղթելու, կամ Քոչարյանը, կամ երրորդ մեկը, որը ավելի քիչ հավանական է.
«Ոչ ոք մեծամասնություն չի ունենալու, փորձում են պառլամենտ անցնելուց հետո ինչ որ դաշինքներ ձևավորել, բայց այդպիսի դաշինքները շատ թույլ են լինում՝ կես տարին մեկ, մեկ տարին մեկ կարող է կառավարություն փոխվել»:
Տեր-Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է առաջին փուլով ընտրությունների ելքը չորոշվի.
«Երկրորդ էլ, երրորդ էլ, չորրորդ փուլ էլ կարող է լինի, չկարողանանք կառավարություն ձևավորել, շատ տխուր օրեր են սպասվում մեզ»:
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ շատ պեսիմիստական մոտեցում էր, առաջին նախագահը հակադարձեց, որ շատ ռեալիստական էր, ընդգծելով, որ եթե իհարկե ավելի վատ չլինի:
Аа
Comments