Սյունեցիներն ամենաակտիվն են․ թարմ տվյալներ ԿԸՀ-ից
Jun 20, 2021
1 min read

Ժամը 17:00- ի դրությամբ Երևան քաղաքում 859 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 344 868 ընտրող կամ ընտրողների 40,15%-ը։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Արագածոտնի մարզում մասնակցել է 44 511 ընտրող կամ ընտրողների 37,89 %- ը։ Արարատի մարզում՝ 83 766 ընտրող կամ 37,5 %-ը, Արմավիրի մարզում՝ 75035 ընտրող կամ 31,82 %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 70 836 ընտրող կամ 37,38 %-ը, Լոռու մարզում՝ 87 310 ընտրող կամ 37,38 %-ը, Կոտայքի մարզում՝ 93 828 ընտրող կամ 38,77 %-ը, Շիրակի մարզում՝ 73 171 ընտրող կամ 32,28 %-ը, Սյունիքում՝ 51 383 ընտրող կամ 46,83%-ը, Վայոց ձորի մարզում՝ 19 888 ընտրող կամ 42,66%-ը և Տավուշի մարզում՝ 45 376 ընտրող կամ 41 37 %-ը։
Ընդհանուր 2 593 572 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 989 972 ընտրողը կամ 38 17%-ը։























Comments