Սուտը՝ իշխանական օրակարգ․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
May 26, 2021
1 min read

44-օրյա պատերազմում օրացուցային յուրաքանչյուր օրվա կտրվածքով երկրի բնակչությանը կանոնավորապես սուտ լուրերով կերակրած օրվա իշխանությունների հաշվարկն ավելի քան պարզ է՝ մինչև վերջին վայրկյանն ընտրողին պահել ընտրակաշառք ստանալու կեղծ սպասումի մեջ ու այդպես էլ, գումարը չստանալու պատճառով, վրեժխնդիր լինել ընդդիմությունից՝ ձայները տալով գործող վարչակազմին։ Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«Ժողովրդական մեկ այլ ճշմարտություն ասում է, որ խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում։ Չտեսնելով վերարտադրման այլ հնար՝ ահա այդպիսի էժանագին և նենգ հնարքների է դիմում գործող, հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը»,- գրված է հայտարարության մեջ։























Comments