top of page

Սպանություն՝ Երևանում․ «shamshyan.com»

Jun 5, 2021
1 min read

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 55-ամյա Հովհաննես Ղազարյանի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։


Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page