top of page

Ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումն է

May 27, 2021
1 min read

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել.


«Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտ իշխանության ղեկավարի՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ուղղված առաջարկը ոչ այլ ինչ էր, քան սեփական անկարողության արձանագրում, անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում:


Պետք է արձանագրել, որ սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին:

Արցախի մեծ մասը հանձնած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը տապալած, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող՝ գերիների, ռազմագերիների հարցը հետին պլան մղած իշխանական խունտան պատրաստվում է նոր զիջումների:


Սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների ներգրավման մասին կապիտուլյանտի առաջարկը ոչ միայն իշխանությունների սպառված հնարավորությունների, անզորության և պարտվողական քաղաքականության վկայությունն է, այլև պարունակում է լրացուցիչ վտանգներ՝ այն կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել:


Արժանապատիվ կեցվածքով միայն կարելի է հասնել խաղաղության, իսկ իշխանությունների վախկոտ ու անարժանապատիվ կեցվածքը մշտապես հանգեցնելու է թշնամու կողմից պարբերաբար նվաստացումների, որի պարագայում պատերազմն անխուսափելի չէ:


Ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումն է»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page