Վանեցյանի ջանքերով շուտով Հայաստանը կարող է ունենալ երկրորդ ցամաքային ճանապարհը ՌԴ-ի հետ․ Ժամհարյան
- Jun 16, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ջանքերով շուտով Հայաստանը կարող է ունենալ երկրորդ ցամաքային ճանապարհը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ Վրաստանի տարածքով: Խոսքը գնում է Իտումկալե-Շատիլի ճանապարհի մասին, որը սահմանակից է Չեչնիայի հետ։ Լարսին այլընտրանքն ունի ռազմա-քաղաքական, տնտեսական մեծ նշանակությւոն Հայաստանի համար: Վանեցյանի պետականամետ մտածելակերպի շնորհիվ ՀՀ-ն ունենալու է երկրորդ «կյանքի ճանապարհը» դեպի ՌԴ:
«Պատիվ ունեմ» դաշինքն իշխանության գալուց հետո միայն ավելացնելու է հայրենիքի անվտանգությանն ուղղված իր ջանքերն ու նոր ծրագրերով հարստացնի հայ-ռուսական դաշնակցային կապերը»:
Comments