top of page

Վարդենիսում ադրբեջանցիները դի՞րք են վերցրել. «Հրապարակ»

  • May 17, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը տեղեկություն ստացավ, որ այսօր Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։ Փորձեցին տեղեկությունը ճշտել Վերին Շորժայի համայնքապետից, սակայն նա ասաց, որ չգիտի, և խորհուրդ տվեց պաշտպանության նախարարությունից ճշտել։ Կապվեցին նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ և հարցին, թե ճի՞շտ է, որ ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել, Թովմասյանը պատասխանեց․


«Ես սահմանից շարունակում եմ մտահոգիչ տեղեկություններ ստանալ, և սպասում եմ պաշտոնական բացատրությունների»։


Տեղեկությունը հաստատեց Վարդենիսի բնակիչ, որը սպա է, ասաց, որ ադրբեջանցիները առաջ են եկել, և մեր դիրքը հայտնվել է նրանց թիկունքում, իսկ զինվորներից տեղեկություն չունի։ 


Խմբագրությունից փորձեցին պարզաբանում ստանալ Վարդենիսի քաղաքապետից, Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբից, սակայն բոլորը կա՛մ անջատել են հեռախոսները, կա՛մ էլ զանգերին չեն պատասխանում։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page