top of page

Վարչապետի խոսքում ոչինչ չլսեցի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանի հատվածի եւ ապագայի մասին

May 27, 2021
1 min read

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Ուշադրությամբ լսեցի վարչապետի խոսքերը եւ ուզում եմ հասկանալ՝ «ելման դիրքեր» ասվածն ինչ է իրենից ենթադրում։ Որտե՞ղ է ելման դիրքը եւ որտեղից պետք է հայելային հետ նահանջենք մենք՝ նույնն ակնկալելով Ադրբեջանից։


Նշվում է Սոթք-Խոզնավար համայնքների մասին եւ ինձ մոտ տպավորություն է, որ մենք ինքնաբերաբար Հայաստանի տարածքները կիլոմետր-կիլոմետր զիջում ենք։

Վարչապետի խոսքում ոչինչ չլսեցի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանի հատվածի եւ ապագայի մասին, ինչը նշանակում է, որ այնտեղից ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում...»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page