top of page

Վրաստանը՝ Ռուսաստան-Արևմուտք գեոպոլիտիկ մրցակցության հարթակ․վերլուծական

May 31, 2021
1 min read


Վրաստանում հաստատել են ԵՄ-ին ինտեգրման ազգային ծրագիրը: Այդ մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:


Վրաստանը շարունակում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրացիան դիտարկել, որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն, ինչն էլ Վրաստանը վերածում է Արևմուտք-Ռուսաստան գեոպոլիտիկ թատերաբեմի:


Ռուս-վրացական 2008թ. պատերազմից հետո՝ Վրաստանում ստատուս-քվոն Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում ունի հետևյալ տեսքը: Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախությունը այնտեղ տեղակայված են ռուսական զորքերը, աբխազների և հարավային օսերի մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են, իսկ դա նշանակում է, որ Մոսկվան գրեթե զրոյի է հասցրել ռազմական ճանապարհով Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի կազմ վերադարձնելու շանսերը: Հարձակում Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, կնշանակի հարձակում ՌԴ-ի վրա:


Վրաստանն իր հերթին ավելի է ինտենսիվացրել կապերն ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Արևմուտքի համար Վրաստանն ունի մեծ գեոպոլիտիկ նշանակություն, քանի որ այդ երկրի տարածքով են անցնում ԵՄ-ի համար կարևոր էներգետիկ-տրանսպորտային հզորությունները Արևելք-Արևմուտք միջանցքը, որն ԵՄ-ն Սև ծովով կապում է նավթագազային ռեսուրսներով հարուստ Կասպյան տարածաշրջանի հետ:


Վրաստանով անցնող նավթագազամուղերը, երկաթգծերն ու ավտոմոբիլային ճանապարհները շրջանցում են Ռուսաստանն ու Արևմուտքի համար այլընտրանքային ճանապարհ են դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա՝ նավթով ու գազով հարուստ Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան:


Վրաստանը վերջին տարիներին փորձում է որոշակի տնտեսական կապեր հաստատել նաև Ռուսաստանի հետ՝ տարանցիկ ծառայություններ մատուցելով Ռուսաստանին և Հայաստանին, որոնք միմյանց հետ կապ են պահպանում Վրաստանի տարածքով:


Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ ՌԴ-ի համար կարմիր գիծ է, քանի որ Դաշինքը սահմանակից է դառնալու ՌԴ-ի անկայուն Հյուսիսային Կովկասի տարածաշրջանին․ Մոսկվան դա թույլ տալ չի կարող: Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Սև ծովում ուժեղացնելու է Արևմուտքի դիրքերը, քանի որ Բաթումում և վրացական սևծովյան այլ քաղաքներում կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ական նավատորմը:


Վրաստանն այսօր փորձում է բալանսավորել իր քաղաքականությունը՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցությունը դիտարկելով, որպես անվտանգության երաշխիք, իսկ Ռուսաստանի հետ զարգացնում է առևտրա-տնտեսական կապերը՝ զբոսաշրջություն և այլն, որպեսզի պահպանի տնտեսական կայունությունն ու բալանսավորի թուրքական տնտեսական էքսպանսիան Վրաստան:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page