top of page

Տաթև-Կապան ճանապարհը շարունակվում է մնալ կիսաքանդ

  • May 19, 2021
  • 1 min read

ree

Հայաստանի հարավային ուղղությամբ՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք հանդիսացող Տաթև-Կապան ճանապարհը շարունակվում է մնալ կիսաքանդ վիճակում։ Այս մասին ֆեյսբույքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


«Նշեմ, որ հետպատերազմյան փուլում Գորիսը Որոտանի, Շուռնուխի միջոցով Կապան հասցնող հիմնական մայրուղու մի հատված ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ մի մասն անցնում է ադրբեջանական հենակետների և դիտակետների անմիջական մատույցներով։


Դեռ նախորդ տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված հիշվեց այլընտրանքային ճանապարհի մասին, տրվեց խոստումներ, սակայն լուրջ աշխատանք դեռևս չի տարվել և չնայած ճանապարհը երթևեկելի է ու մասնակի օգտագործվում է, սակայն նրա մի քանի տասնյակ կմ-ի հասնող հատվածը վերանորոգման/հիմնանորոգման խիստ կարիք ունի։

Միգուցե այն որևէ ծրագրով հաստատվել է, սակայն շատ վաղուց՝ որպես առաջնահերթություն, այդ աշխատանքները պետք է մեկնարկած լինեին։


Ստեղծված իրադրությունը ճգնաժամային, պայթյունավտանգ համարողները հետպատերազմյան փուլում որևէ լուրջ քայլ չեն կատարել Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխման, ռազմավարական նշանակության կոմունիկացիաների ստեղծման/արդիականացման ուղղությամբ, իսկ երկիրը շարունակվում է ընթանալ առանց վարորդի և բավականին բարձր արագությամբ»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page