top of page

Տավուշին և Հայաստանին սպառնացող վտանգը հնարավոր է դեռ կանխել․ Էդգար Էլբակյան

  • May 22, 2021
  • 1 min read

ree

Ըստ փորձագետ Էդգար Էլբակյանի՝ Տավուշին և Հայաստանին սպառնում է մահացու վտանգ։ Այդ վտանգը դեռ հնարավոր է կանխել։


Էդգար Էլբակյանը գտնվում է Տավուշում և հայտնում, որ նախկին Վերին Ոսկեպարի անկլավի վարչական սահմանին տեղակայված են ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներ։ Ըստ նրա՝ արդեն 1 ամիս է՝ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականցվում։


Նա նշում է, որ Տեղ գյուղի բնակչությանը փորձում են համոզել, թե ամեն ինչ արդեն հանձնված է, որ զրկեն պայքարի ու դրանով բան փոխելու հույսից։ Համայնքի բնակչությունն էլ, տեղյակ է այդ ամենին, «ահազանգ բարձրացնելու փոխարեն ուրախանում է, որ 2 ամիս առաջ գյուղից «լարել են» 5-րդ ալիք / 5 TV լրագրողին»։


Էդգար Էլբակյանը արձանագրում է հետևյալ կետերը՝ 1) Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են, 2) այդ վտանգը դեռ հնարավոր է կանխել, իսկ ով համոզում է, որ հնարավոր չէ, ջուր է լցնում կապիտուլյանտի ջրաղացին, 3) ժողովուրդը գտնվում է օտար ազդեցությունների լծի տակ, 4) ակնկալել, որ ժողովուրդն ինքը կթոթափի այդ լուծը, միամտություն է, եթե չասենք հիմարություն, քանզի 5) օտարերկրյա լուծը միշտ թոթափվում է էլիտաների կազմակերպած ժողովրդական շարժման արդյունքում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page