top of page

Տավուշում թալանել են դպրոցի ուսուցչուհու բնակարանը

Jul 5, 2021
1 min read


Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 65-ամյա Ս. Սանթրոսյանի ահազանգի փաստով:


Այդ օրը՝ ոստիկանության Դիլիջանի բաժին է ահազանգել Ս. Սանթրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին և երկրորդ հարկերի մուտքի դռները, մտել ներս, տունն ամբոջովին տակնուվրա արել և ննջասենյակի պահարանից հափշտակել պայուսակում եղած գումարները:



Կայքի տեղեկություններով՝ ժամանած ոստիկաններին և քննիչներին Ս. Սանթրոսյանը հայտնել է, որ հափշտակել են 15 հազար ԱՄՆ դոլար, 16 հազար ՌԴ ռուբլի, 200 եվրո և 2 մլն 500 հազար դրամ:

Կայքի տեղեկություններով՝ Ս. Սանթրոսյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը իր բնակության վայրի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։











 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page