Տարոն Սիմոնյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ «Փաստինֆո»
May 29, 2021
1 min read

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Տարոն Սիմոնյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցությունը հրապարակել է ԿԸՀ ներկայացված ցուցակի առաջին տասնյակը, որտեղ, սակայն նշված չէր Տարոն Սիմոնյանի անունը։
Նշենք, որ 2018թ ԱԺ ընտրությունների ընթացքում Տարոն Սիմոնյանը ցուցակում հինգերորդն էր։
Տարոն Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում առաջիկայում պետական պաշտոնատար անձ լինել և այդ իսկ պատճառով թեկնածությունը չի առաջադրել, բայց աջակցելու է իր թիմին, որ նրանք պատշաճ քանակով ձայներ հավաքեն։























Comments