Տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց
- May 14, 2021
- 1 min read

Մայիսի 13-ին հայկական կողմի նախափեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։
Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Վերջին իրադարձությունների հետ կապված Վլադիմիր Պուտինը նշեց, որ կարևոր է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը։
Ռուսական կողմը հատուկ ընդգծել է իր՝ Երևանի և Բաքվի միջև միջնորդական առաքելությունը՝ տարածաշրջանում կայունությունը ապահովելու համար։
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնել է իր երախտագիտությունը, կարևորելով նրա դերը կառուցողական հաղորդակցության և համագործակցության հաստատման մեջ։ Հատկապես կարևորվել է, որ բոլոր առաջացող խնդիրները լուծվեն խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով։
Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ապաշրջափակման հարցեր։
Պայմանավորվել են նաև տարբեր մակարդակներում հաղորդակցության հաստատման մասին։


























Comments