top of page

Փաշինյանը հանրությանը ներկայացնելու ոչինչ չունի․ Խաչիկ Գալստյան

Jun 10, 2021
1 min read


Քարոզչության առաջին օրից իշխանությունը բռնեց ատելության խոսքի, բռնության քարոզի և քաղաքացիական բախումների տանող ճանապարհ։ Այդ մասին այսօր՝ հունիսի 7-ին, հրավիրած ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչիկ Գալստյանը։


Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնելու ոչինչ չունի, և քաղաքացիական վրեժի կեղծ կոչերն ու քարոզներն այսօր արդեն պետք է սպառված համարել, քանի որ հանրության գիտակից մասը հոգնել է երեք տարի շարունակ երկիրը պարուրած կեղծիքից ու ստախոսությունից։


«Երեք տարի շարունակ ՀՀ-ում մենք ունեցել ենք այնպիսի երևույթներ, ինչպիսիք են դատարկամտությունը, մանիպուլյացիան, կապիտուլյացիան։ Բա՛վ է արդեն»,- նշեց նա։


Խաչիկ Գալստյանը կարծիքով հունիսի 20-ին արդեն ՀՀ պատմության «այս խայտառակ էջը» շրջվելու է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page