top of page

Փաստաբանը արդարադատության նախարարին հիշեցնում է դատավորներին տույժի ենթարկելու՝ նրա դիրքորոշումը

Aug 14, 2021
1 min read


Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Նորանշանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը որպես ՄԻՊ բավականին անկախ էր և դրական վերաբերմունք ունեմ, սակայն հաշվի առնելով, որ այս իշխանությունների օրոք անհասկանալի երևույթներ են տեղի ունենում տարբեր մարդկանց հետ, ուստի թող Կարեն Անդրեասյանի այս խոսքը ևս մեկ անգամ հիշեցվի։


«2013-ին Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս ձևավորված չէր: Այն ժամանակ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննում էր Արդարադատության խորհուրդը:


Անդրադառնալով Խորհրդի գործունեությանը՝ կապված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ, Կարեն Անդրեասյանն արձանագրել է, որ «Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայում «ամենարդյունավետ» լծակն է՝ դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար, ինչպես նաև ընդգծել, որ «դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու ողջ համակարգը գործում է երկակի ստանդարտների կիրառմամբ: Այսինքն՝ «վերադաս դատավորներին» ենթարկվող դատավորը իր խախտման համար, հիմնականում, չի ենթարկվում պատասխանատվության, իսկ չենթարկվող դատավորը, միևնույն խախտման համար կամ նույնիսկ առանց որևէ խախտման, ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության»»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page