top of page

Փորձագետը հստակեցնում է արցախյան պատերազմում սպանված ադրբեջանցիների թիվը

Jun 4, 2021
1 min read

Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում, տարբեր տեղեկությունների համադրությամբ, հստակություն է մտցնում ադրբեջանական զորքի մարդկային կորուստների թվի մասին։


Թուրքիան օգնություն է ուղարկել 2020թ. պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորների ընտանիքներին։ Այդ մասին մամուլի հաղորդագրության մեջ սպրդել է 6000 սպանվածի թիվը։


Օրերս պաշտոնական Բաքուն հաստատել էր մոտ 3000 սպանվածի տվյալը, ինչը Թուրքիայի տվյալներով կրկնապատկվել է' հասնելով 6000-ի։


2021-ի փետրվարին ադրբեջանական սոցիալական որոշ խմբերում խոսում էին 9000-10.000 զոհի մասին, որոնք թաքցվում են ադրբեջանական իշխանության կողմից։


Բոլոր այս թվերը և հրապարակումները համադրելով' կրկին գալիս եմ համոզման, որ 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանի ԳՇ հայտարարության մեջ նշված 9000-12.000 սպանված ադրբեջանցու տվյալը ճիշտ էր, թեպետ հրապարակումից ժամեր անց դա ջնջվեց։


Իմ ունեցած հավաստի տեղեկություններով, հայ հերոս զինվորների պայքարի շնորհիվ 44 օրվա ընթացքում առնվազն 11.000 ադրբեջանցի է ոչնչացվել։


Չզարմանաք, եթե թիվը աստիճանաբար աճի, և իրականում Ադրբեջանը ի վերջո այդ թվին հասնի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page