top of page

ՔՊ-ականներին քարոզարշավի ընթացքում ծեծելու փաստը հաստատվեց

Jun 11, 2021
1 min read


Արդեն հայտնել ենք, որ քարոզարշավի շրջանականերում ՔՊ-ականները նախընտրական բուկլետներ են բաժանել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, որտեղ Հակոբ Արշակյանին ու 3 ՔՊ- ականների ծեծել են տարեց տղամարդուն վիրավորելու համար։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հակոբ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։


«Իզմիրլյան» ԲԿ-ից MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեցին լուրը։


«Այո՛, մենք վնաստածք ստացած քաղաքաղիների ընդունել ենք, բայց որևէ մանրամասն հայտնելու իրավունք չունենք»,- ասացին բուժկենտրոնից։


Ոստիկանությունից էլ մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։


«Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Փաստի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քր.գործ և հանձնվել է քննչական բաժին նախաքննության»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page