top of page

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ «Հայկական ժամանակ»

Jul 24, 2021
1 min read



«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Մելիքյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը: 50 միլիոն դրամը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Մելիքյանն ազատ կարձակվի:

Գեւորգ Մելիքյանի պաշտպան Մնացական Մարուքյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում միայն ասաց, որ իր պաշտպանյալը գրավի դիմաց ազատ կարձակվի:

«Օրենքով գողը», հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։


Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Մելիքյանը, համարվելով հեղինակության, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ, մասնավորապես ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու հարցը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page