top of page

Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունում

Jun 7, 2021
1 min read

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է աշխարհի վարկանիշային առաջնությունում:


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում կմրցի Մոլդովայից Պելիվար Պետրույի հետ:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 2 148 միավոր և իր քաշային կարգում (73 կգ) վարկանիշային ցանկում 32-րդն է:


Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page