top of page

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու մասին

May 17, 2021
1 min read

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցների արդյունքներով:


«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը:


Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով», - շեշտել են նախարարությունում:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page