Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել զորքերը դուրս բերել. «Հրապարակ»
- May 17, 2021
- 1 min read

Ֆրանսիական Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կրկին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր հավատարմությունը և Ադրբեջանին կոչ արել զորքերը դուրս բերել։
Տեղեկանում ենք Ֆրանսիայի դիվանագիտական կառույցի տարածած հաղորդագրությունից։
«Ֆրանսիական Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացիկ լարումներին անդրադառնալով՝ Լը Դրիանը «հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգությունն ու նրա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը»:
«Ֆրանսիան մեծագույն ուշադրությամբ է հետևում իրավիճակին ու կողմերին կոչ է անում շարունակել իրենց քննարկումները՝ հայկական տարածքից անհապաղ ադրբեջանական ուժերի դուրսբերմանը հասնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը նաև նշել է 2020 նոյեմբերի 9/10 հայտարարության կետերի կատարման անհրաժեշտությունը։
«Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո առկախ մնացած հարցերի հետ կապված, ներառյալ՝ բոլոր հայ կալանավորվածների անհրաժեշտ ազատումը, Ֆրանսիան նորացնում է իր կոչն (ապրիլի 13-ի Մինսկի խմբի համանախագահների մամուլի հաղորդագրությանը համահունչ) ուղղված կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսությանը համանախագահների հովանու ներքո՝ քննարկելու բոլոր խնդիրները` տարածաշրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը երաշխավորող համապարփակ համաձայնության հասնելու նպատակով», - նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։























Comments